Նորություններ

Եկեղեցու պատմության բաժ
անմունքը նոր գրքով
 հրապարակում է Մորմոնի
 Գրքի տպագրիչի բնագիր
 թերթերը

Այս հատորը «Ջոզեֆ Սմիթի ձեռագրեր» նախագծի նորագույն հրատարակությունն է

Սոլթ Լեյք Սիթի --

Երեքշաբթի օրը Եկեղեցու Պատմաբանների խմբագրության կողմից  Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Պատմության բաժանմունքի դրոշմով, լույս է տեսել «Ջոզեֆ Սմիթի ձեռագրեր» նախագծի մի նոր հատոր, որը ներկայացնում է Մորմոնի Գիրքը տպագրողի բնագիր թերթերը: «Հայտնություններ և Թարգմանություններ, Հատոր 3. Մորմոնի Գրքի տպագրիչի բնագիր թերթեր» գիրքը նախագծի 11րդ հրատարակված հատորն է, որը արդյունք է Եկեղեցու  շարունակական ջանքերի, որ Եկեղեցու հիմնադիր Ջոզեֆ Սմիթի կամ նրա մատենագրի յուրաքանչյուր փաստաթուղթ հասանելի դարձվի լայն հասարակությանը:

«Մեզ գոհացնում է այն փաստը, որ այս փաստաթուղթը այժմ հասանելի կլինի գիտնականների և Եկեղեցու անդամների համար, որպեսզի նրանք վերանայեն և ուսումնասիրեն այն՝ ինչպես  կկամենան», - ասել է Յոթանասունի Քվորումի անդամ Երեց Սթիվեն Ե. Սնոուն լուրերի ասուլիսում՝ Եկեղեցու Պատմության Գրադարանում: «Հաճելի է այն, որ ի վերջո, այս հատորը, ինչպես նաև «Ջոզեֆ Սմիթի ձեռագրեր» նախագծի բոլոր մյուս հատորները, առցանց և անվճար հասանելի կլինեն հանրությանը: Երեց Սնոուն ծառայում է նաև որպես Եկեղեցու պատմաբան և մատենագիր և Եկեղեցու պատմության բաժանմունքի գործադիր տնօրեն:

Գիրքը հրատարակվել է երկու հատորով՝ յուրաքանչյուրը գունեղ, սովորականից շատ ավելի մեծ մի գիրք, որտեղ երևում է պատմական բնագրի յուրաքանչյուր էջը՝ որպես բարձր լուծայնությամբ լուսանկար և գույներով կոդավորված սղագրություն: Ի հավելումն լուսանկարների և ձեռագրի սղագրությունների՝ հատորը ընդգրկում է նաև հեղինակների և տպագրիչների ցանկ, որոնք մասնակից են եղել 1830 թվականի Մորմոնի Գրքի կազմման և տպագրման աշխատանքներին և հրատարակությանը:

«Մորմոնի Գրքի ամենաամբողջական վաղ ձեռագրի բարձրորակ  ու  գունեղ պատկերները այս հատորի ընթերցողներին տալիս են այնպիսի աննախադեպ հասանելիություն, որ ասես նրանց ձեռքում գրքի բնագիրն է», - ասել է Եկեղեցու պատմագրի օգնական և մատենագիր Ռիչարդ Ի. Թըրլի Կրտսերը:

Մորմոնները Մորմոնի Գիրքը համարում են սուրբ գրություն և Աստվածաշնչի ուղեկից՝ ուսումնասիրման համար, հավատալով, որ այն պարունակում է Ամերիկյան հնագույն քաղաքակրթությունների արձանագրությունները և ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին:

Մորմոնի Գրքի թարգմանության պատմության մասին մի ուղեկցող հոդված կհրատարակվի Եկեղեցու «Ensign» (Էնսայն) ամսագրի 2015 թվականի հոկտեմբերի թողարկման մեջ, որն այժմ առցանց հասանելի է: Թե՛ նոր հատորի նախաբանում և թե՛ ամսագրի հոդվածում, խոսվում է այն գործիքների մասին, որոնք Ջոզեֆ Սմիթը օգտագործել է թարգմանության համար և երկուսն էլ ներառում են նախկինում երբեք  չհրատարակված տեսանողական քարի նկարներ, որը Ջոզեֆ Սմիթը, ամենայն հավանականությամբ, օգտագործել է Մորմոնի Գրքի թարգմանության ժամանակ:

Քարը, որ նա հաճախ օգտագործում էր թարգմանելիս, ակնարկվում էր որպես ձվաձև, դարչնագույն քար: Այն Ջոզեֆ Սմիթից փոխանցվել է նրա մատենագիր Օլիվեր Քաուդերիին, այնուհետև, Քաուդերիի այրի՝ Էլիզաբեթ Ուիթմեր Քաուդերիից փոխանցվել է Ֆինիաս Յանգին: Յանգը փոխանցել էր այն իր եղբայր Բրիգամ Յանգին, ով Եկեղեցու երկրորդ նախագահն էր: Նախագահ Յանգի վախճանվելուց հետո  նրա կանանցից Զինա Դ. Հ. Յանգը նվիրել է այն եկեղեցուն: Ի լրումն այս տեսանողական քարի, պատմական գրառումները նշում են, որ Ջոզեֆ Սմիթը ունեցել է նաև այլ տեսանողական քարեր իր կյանքի ընթացքում:

Ողջ նախագիծը հավանության է արժանացել Ազգային Պատմական Հրապարակումների և Արձանագրությունների հանձնաժողովի (NHPRC) կողմից, որը Ազգային Արխիվի մասնաճյուղերից մեկն է: Ջոզեֆ Սմիթի ձեռագիր  հատորների մասին ազդեցիկ գրախոսություններ են գրվել թե՛ Եկեղեցու և թե՛ նրանից դուրս գտնվող գիտնականների կողմից:

Ակնկալվում է, որ հրատարակության ավարտից հետո Ջոզեֆ Սմիթի ձեռագրերի տպագրված թողարկումները կկազմեն քսան հատոր: Այն բաժանված է վեց հավաքածուի. Ամսագրեր, Հայտնություններ ու Թարգմանություններ, Պատմություններ, Փաստաթղթեր, Վարչական արձանագրություններ, Իրավական և գործնական արձանագրություններ: Նախագծի առաջին հատորը հրատարակվել է 2008-ին:   Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք հետևյալ կայքէջը՝

                                                         josephsmithpapers.org

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.